2416 դիտում
15:04 10-04-2018
Նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ռուսաստանի դեսպանի հետ
Մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ապրիլի 10-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, ՀՀ ԿԳ նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին համագործակցության և արգասաբեր աշխատանքի համար՝ նշելով, որ կրթության և գիտության ոլորտում երկկողմ հարաբերությունների զարգացման գործում մեծ է դեսպանի անձնական ներդրումն ու ջանքերը:
Անդրադառնալով ՀՀ և ՌԴ կրթության և գիտության նախարարների փոխադարձ պաշտոնական այցերին՝ Լևոն Մկրտչյանը նշել է, որ պայմանավորվածությունների արդյունքում ձեռքբերված համատեղ ծրագրերի իրականացումը կնպաստեն գիտակրթական համագործակցության ամրապնդմանը:
ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը շնորհակալություն է հայտնել նախարար Լևոն Մկրտչյանին՝ հույս հատնելով, որ կրթության և գիտության ոլորտում վերջին տարիներին երկկողմ հարաբերություններում արձանագրված բազմաթիվ ձեռքբերումները շարունակական կլինեն։
Դեսպանը նշել է, որ իր համար մեծ պատիվ էր աշխատել բարեկամ Հայաստանում և իր ներդրումն ունենալ հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների զարգացման գործում:
Նմանատիպ նյութեր
3977 դիտում
14:33 30-03-2018
Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Ռուսաստանի դեսպանի հետ
1219 դիտում
17:14 26-04-2021
Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հանդիպում է ունեցել Լիտվայի ԱԳ նախարարի հետ
Այս բաժնից
772 դիտում
18:57 23-01-2025
Էկոնոմիկայի նախարարը հանդիպել է Հայաստանի շինարարների միության անդամների հետ
865 դիտում
18:44 23-01-2025
Սահմանվել են սիրողական ձկնորսության թույլատրելի կենդանատեսակները և չափաքանակները
709 դիտում
18:32 23-01-2025
Դավոսում կայացել է ՀՀ վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հանդիպումը