Սոմալիում նորից կրակ են բացել ռուսական ուղղաթիռի ուղղությամբ
                        Ռուսական ուղղաթիռ Մի-8-ը կրակոցների տակ է հայտնվել Սոմալիում՝ Մոգադիշոից Մախաս քաղաքների ճանապարհին:  
Բարեբախտաբար,  ուղղաթիռում ուղևորներ չեն եղել: Վերադարձից հետո  հայտնաբերվել է մի քանի կրակոցի հետք: 
Այդ ուղղաթիռը  պատկանել է   ռուսական ավիափոխադրողներից մեկին և արտոնագրվել է ՄԱԿ-ի կողմից՝ Սոմալիում աշխատանքներ իրականացնելու համար:
Այն փոխադրել է հիմականում մարդկանց և բեռներ:
Սա առաջին դեպքը չէ, երբ Սոմալիում ռուսական ուղղաթիռի են կրակում: Նման դեպք գրանցվել է այս տարվա հունիսին,  ոչ ոք չի տուժել,  հայտնում է Interfax գործակալությունը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

