211652_close_icon
views-count2061 դիտում article-date 19:00 10-04-2018

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` ապրիլի 9-ից 10-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 9-ից 10-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 26 դեպք։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 8, յուրացման կամ վատնման 7, խարդախության 4, անձնական ունեցվածքի գողության 3, շորթման, խուլիգանության, թմրամիջոցի հայտնաբերման և համակարգչային հանցագործության 1-ական դեպք։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։ Ընդհանուր առմամբ հանձնվել է որսորդական 5 հրացան, 2 նռնակ և տարբեր տրամաչափի 226 փամփուշտ։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է բնակարանային գողության 1 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 14-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր