28123 դիտում
17:48 09-04-2018
Ոստիկանության կազմակերպված հանցավոր խմբավորումների դեմ պայքարի բաժնի ծառայողները սպանության փորձի մեղադրանքով հետախուզվող են հայտնաբերել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ապրիլի 9-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կազմակերպված հանցավոր խմբերի դեմ պայքարի բաժնի ծառայողները, ստացվածօպերատիվ տվյալներն իրացնելով, հատուկ նշանակության վարչության ծառայողների հետ հայտնաբերել ու ոստիկանության Շենգավիթի բաժին բերման են ենթարկել Արամ Ավագյանին։
28-ամյա Ավագյանը 2016 թվականի հոկտեմբերից հետախուզվում էր սպանության փորձի և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու հատկանիշներով։
Մեղադրյալը կալանավորվել ու տեղափոխվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։
Դեպքի և Արամ Ավագյանի հայտնաբերման մանրամասներին կանդրադառնանք մեր առաջիկա թողարկումներից մեկի ընթացքում։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1116 դիտում
14:55 16-03-2015
Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները Երևանի Կոնդ թաղամասում հետախուզվող են հայտնաբերել
Այս բաժնից
577 դիտում
16:47 04-05-2024
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
631 դիտում
16:37 04-05-2024
Կարող է պարզվել, որ հայ ժողովրդի պատմությունը կայսերական պատմություն է․ Փաշինյան
583 դիտում
16:18 04-05-2024
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան