Դիեգո Սիմեոնե. «Ռեալի» կազմը աշխարհում լավագույնն է. «Բարսելոնայից» էլ ուժեղ
«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մադրիդյան դերբիից առաջ բարձր է գնահատել «Ռեալի» կազմի ներուժը:
«Թղթի վրա մեր մոտ այն կազմն է, որը բոլորդ էլ տեսել եք: Մենք այն ենք, ինչ՝ կանք: «Ատլետիկոն» կփորձի այս կարևոր խաղում կոլեկտիվ աշխատանքի շնորհիվ հաղթել:
Ես չգիտեմ, արդյոք «Ռեալը» աշխարհի ուժեղագույն թիմն է, սակայն նրանց կազմը ուժեղագույնն է, դա հաստատ: Այն ավելի ուժեղ է, քան՝ ՊՍԺ-ի, «Մանչեսթեր Սիթիի», «Բարսելոնայի» կազմերը: Դա այդ թիմի ուժն է», ասել է Սիմեոնեն: