Դիեգո Սիմեոնե. «Ռեալի» հանդեպ հաղթանակը սովորական բան է
«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մեկնաբանել է Իսպանիայի առաջնությունում «Ռեալի» նկատմամբ տարած [url=https://shamshyan.com/hy/article/2016/02/27/78210/]հաղթանակը [/url](1:0):
«Բարդ խաղ ստացվեց: Մենք հանդիպման առաջին 20 րոպեներից հետո ուժեղացրինք ճնշումը մրցակցի վրա: Շատ լավ է, որ Գրիզմանը նորից գոլ խփեց, մենք նրանից արդյունավետ գործողություններ սպասում էինք:
Ես սպասում էի, որ մեզ համար ծանր կլինի և ինչ որ ժամանակ «Ռեալին» պահեինք: Սակայն 20 րոպեից հետո խաղը հավասարվեց:
Շատ բարձր արագությամբ էր խաղն ընթանում: Երբեմն մենք մրցակցից լավ էինք գործում, երբեմն ձգտում էինք պարզեցնել խաղը:
«Ռեալի» հանդեպ հաղթանակը սովորական բան էր, մենք ունակ ենք «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում հաղթել: