Փրկարարները վատառողջ քաղաքացուն մոտեցրել են շտապօգնության մեքենային
Ապրիլի 8-ին, ժամը 11:54-ին ահազանգ է ստացվել,որ Երևան քաղաքի Շոպրոնի 2-րդ նրբանցքի թիվ 5 շենքի բնակարաններից մեկի վատառողջ քաղաքացին չի կարողանում մոտենալ և բացել դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը բնակարանի դուռը բացվել է տեղի ուժերով: Փրկարարները քաղաքացուն իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: