Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան
Ապրիլի 8-ին, ժամը 02:23-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից դեպի Սևանա լիճ տանող ավտոճանապարհին Mitsubishi Airtrek մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտոմ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Mitsubishi Airtrek մակնիշի 35 GM 580 պետհամարանիշով ավտոմեքենան: