Եվրաինտեգրացիային ընդառաջ. ՀՀ-ում ՌԴ նոր դեսպանը քաջածանոթ է եվրոպական բարքերին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ ռուսական լրատվամիջոցները տեղեկացրին, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Սերգեյ Կոպիրկինը` այդ պաշտոնում փոխարինելով Իվան Վոլինկինին:
Դեսպանի պաշտոնում ՌԴ իշխանությունների թեկնածուի ընտրությունը բավական ուշագրավ է: Բանն այն է, որ Կոպիրկինն ավելի վաղ զբաղեցրել է Եվրամիությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի տեղակալի պաշտոնը: Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ ՀՀ-ն, լինելով ԵԱՏՄ անդամ երկիր, ԵՄ-ի հետ ստորագրեց համապարփակ և ընդլայնված գործընկերության համագործակցության համաձայնագիր, Կոպիրկինի նշանակումը պատահական չէ:
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ` տեսակետ կա, որ Հայաստանի ռազմավարական գործընկերը որոշել է այստեղ ունենալ Եվրոպայում պաշտոնավարած, եվրոպական բարքերին քաջածանոթ դիվանագետ, որպեսզի հարկ եղած դեպքում իրականացնի անհրաժեշտ քայլերը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]