5943 դիտում
10:36 07-04-2018
Կարմրուկի, կապույտ հազի շարունակվող հաղթարշավին կմիանան խոզուկն ու դիֆթերիան. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««Ցավոք, շարունակվում է կարմրուկի, կապույտ հազի հաղթարշավը... գրանցվեց կարմրուկով 15-րդ հիվանդը, կապույտ հազի 31-րդը... դարձյալ չպատվաստվածներ... Կանխատեսվում է, որ այս շքերթին կմիանան նաև խոզուկի վիրուսը, դիֆթերիայի բակտերիան, ու պապիլոմավիրուսն էլ կողքից կուրախանա: Բա հո մենակ չէ՞ր մնալու: Սարսափելի կլինի, եթե այս հաղթարշավը եզրափակեն հենց դիֆթերիան ու պոլիոմիելիտը... Վերջապես կհիշենք 1994 թվականի Հայաստանն ու 2010-ի Տաջիկստանը: Հետևանքներն իրոք սարսափելի կլինեն: Ժողովուրդ ջան վա՞տ էր, մամաներ ջան, գոհ չէի՞ք, որ ապրում էիք՝ մոռացած էս հիվանդությունները, վա՞տ էր, որ երեխաների առողջությունը վտանգված չէր, վա՞տ էր, որ նույն ձևով քաղցկեղի մի տեսակ հնարավոր էր վերացնել»,- Ֆեյսբուքյան իր էջում այսօր գրել է ՀՀ առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:
Առողջապահության նախարարության պաշտոնյան «Հայկական ժամանակ»-ի լրագրողի հետ զրույցում բացատրել է, թե որն է իր մտահոգության պատճառը, ինչ խնդիրներ կարող են առաջանալ, ներկայացրել է վիճակագրություն ու կոնկրետ թվեր, հայտնել, թե առողջապահության նախարարությունն առաջիկայում ինչ քայլեր է պատրաստվում իրականացնել՝ վիրուսների այս հաղթարշավը կանխելու ուղղությամբ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
16059 դիտում
15:45 06-04-2018
Հայաստանում արձանագրվել են կարմրուկի 15-րդ և կապույտ հազի 31-րդ դեպքերը. հիմնական պատճառը չպատվաստված լինելն է
8354 դիտում
16:40 23-08-2018
Հայաստանում կապույտ հազի աշխուժացում կա. Առողջապահության նախարարությունը զգուշացնում է
1219 դիտում
23:54 14-12-2024
Այս տարի Հայաստանում գրանցվել է կապույտ հազի 119 դեպք
Այս բաժնից
2224 դիտում
11:42 15-01-2025
Անհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան. Tert.am
2017 դիտում
09:00 14-01-2025
Փարաքարում պաշտոնակատար հնարավոր չէ նշանակել. «Փաստ»
2023 դիտում
08:52 14-01-2025
Հայկ Սարգսյանը ցանկանում է ՇՄ նախարար դառնա՞լ. «Փաստ»