211652_close_icon
views-count5279 դիտում article-date 11:34 06-04-2018

Մայրաքաղաք Երևանը զարդարվել է հազարավոր վարդակակաչներով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երևանի այգիները, պուրակները, մայթերին հարակից ծաղկային տարածքներն արդեն գեղեցկացրել են գույնզգույն վարդակակաչները: Դեռ նախորդ տարվա նոյեմբեր ամսին տնկված 750-800 հազար վարդակակաչները գարնան առաջին ծաղիկներ են, որոնք մայրաքաղաքը կզարդարեն մինչև ապրիլի կեսերը, որից հետո դրանք կփոխարինվեն Երևանի ջերմատանն աճեցված և ներկրված սեզոնային ծաղիկներով: Նշենք, որ այս տարի մայրաքաղաքի ծաղկապատումն իրականացվելու է համաձայն Երևանի 2800-ամյակի տոնական միջոցառումների դիզայներական էսքիզների: Ծաղկապատման աշխատանքները վերահսկվում են Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության աշխատակիցների և ոլորտի մասնագետների կողմից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+

Նմանատիպ նյութեր