4058 դիտում
21:54 05-04-2018
Պարզեցված պետական բյուջեի վերաբերյալ քննարկում է տեղի ունեցել ՀՀ ֆինանսների նախարարությունում
Այսօր՝ ապրիլի 5-ին, ՀՀ ֆինանսների նախարարությունում կայացել է հանդիպում ՀՀ ֆինանսների նախարարության իրավասու ստորաբաժանումների և Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի (EDRC) ներկայացուցիչների միջև:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ ֆինանսների նախարարության կողմից մշակված պարզեցված պետական բյուջեի և պարզեցված պետական բյուջեի կատարման մասին հաշվետվության ձևանմուշները և Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի ու ՕՔՍՖԱՄ-ի հայաստանյան գրասենյակի կողմից նախկինում համատեղ ներկայացված առաջարկությունները: Նշված կառույցների կողմից ողջունվել և մեծապես կարևորվել է նախաձեռնությունը:
Միաժամանակ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համատեղ աշխատանքները վերը նշված փաստաթղթերն առավել մատչելի և հանրության համար առավել հասանելի դարձնելու ուղղությամբ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
3911 դիտում
21:43 13-06-2018
ՀՀ ֆինանսների նախարարությունում քննարկվել են պարզեցված բյուջեի մշակման մեխանիզմները
Այս բաժնից
1336 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
928 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար