2465 դիտում
15:53 05-04-2018
Կարեն Ավագյան. «Մենք բոլոր այն ուսանողների կողքին ենք, ովքեր ուզում են սովորել»
Ապրիլի 5-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամն ուսման վարձի փոխհատուցման հավաստագրեր է հանձնել պետական բուհերի առկա ուսուցման համակարգի բակալավրիատի առաջին կուրսերի ուսանողներին։ Փոխհատուցվել է անապահով ընտանիքների այն ուսանողների ուսման վարձը, ովքեր այս կամ այն պատճառով չեն դիմել պետության կողմից իրականացվող ծրագրերին և չեն ստացել ուսման վարձի փոխհատուցում։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը նշեց, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը այս ծրագիրը կյանքի է կոչել ՀՀ կառավարության հետ համատեղ։
Կարեն Ավագյանը տեղեկացրեց, որ մի քանի տարի իրականացվող այս ծրագիրն ապացուցել է իր կարևորությունն ու օգտակարությունը. «Մենք բոլոր այն ուսանողների կողքին ենք, ովքեր ուզում են սովորել։ Պետությունը մի շարք ծրագրեր է իրականացնում այն ուսանողների համար, որոնք սցիալական խնդիրների պատճառով ուսման վարձի հետ կապված որոշակի դժվարություններ են ունենում։ Կառավարությունը կրթության և գիտության նախարարության միջոցով մոտ 2000 ուսանողի ուսման վարձ փոխհատուցել է, այսօր Հայաստանի երիտասարդական հիմնադրամը փոխհատուցում կատարում է այն ուսանողների համար, որոնք չեն հասցրել դիմել այդ ծրագրերին»։
Կարեն Ավագյանը շեշտեց, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը 7 տարիների ընթացքում ավելի քան 5000 ուսանողի աջակցել է ուսման վարձերի հետ կապված։ Միայն այս տարի հիմնադրամի կողմից փոխհատուցում ստացել է ավելի քան 1000 ուսանող՝ ապրիլյան պատերազմում մարտական հերթապահություն իրականացրած, երկու կամ ավելի երեխա ունեցող։
Պարոն Ավագյանը խնդրեց, որպեսզի ներկաները իրենց շրջապատում տարածեն Երիտասարդական հիմնադրամի կրթաթոշակային ծրագրերի մասին ինֆորմացիան, հետևողական լինեն հիմնադրամի հայտարարություններին և մասնակցել իրականացվող միջոցառումներին։ «Մենք ուսանողական, կրթական, սոցիալական ծրագրերը սիրով ենք անում՝ հավատալով, որ դուք ապագայում դառնալու եք բարձրակարգ մասնագետներ և հիշելու եք, որ պետությունը ինչ-որ մի ժամանակ ձեր կողքին եղել է»,- ասաց պարոն Ավագյանը։
Ամալյա Ավդալյանը Թալինից է, սովորում է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում։ Ասում է, որ Երևանում սովորելիս բավականին շատ ծախսեր է կատարում, և ուսման վարձի փոխհատուցումը մեծ աջակցություն է իրեն։
Նմանատիպ նյութեր
2382 դիտում
10:59 13-09-2019
Հետևել Լենինի խորհրդին՝ սովորել, սովորել, սովորել․ «Առավոտ»
5753 դիտում
15:35 03-12-2020
Դուք արդեն անցյալի դավաճաններն ենք, իսկ մենք ուղղելու ենք ու կառուցելու․ Կարեն Ավագյան
Այս բաժնից
865 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
976 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
700 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին