Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանը եղբայրության խորհրդանիշ է. Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Միքայել Մինասյան
«Մտերմության նշան» այսպես է Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը [url=https://www.youtube.com/channel/UCkwbN2a1L1H6P9rcA7FhAqg]Vatican News[/url]-ին մեկնաբանել Տիեզերական եկեղեցու վարդապետ, Արևելքի և Արևմուտքի կամուրջ և էկումենիզմի խորհրդանիշ Սուրբ Գրիգոր Նարեկացու բրոնզաձույլ արձանի օծման արարողությունը։
Օծման արարողությունը տեղի կունենա, ի թիվս այլ բարձրաստիճան հյուրերի, Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի և Նորին Սրբություն Ֆրանցիսկոս պապի ներկայությամբ։
Քանդակագործ Դավիթ Երևանցու արձանի երկու օրինակ է ձուլվել՝ մեկը՝ Վատիկանի պարտեզների, իսկ մյուսը՝ Էջմիածնի վեհարանի պարտեզների համար։
«Արվեստն այսպիսով դառնում է եղբայրության ուղերձ, որ կարող է միավորել քույր եկեղեցիներին»,- նշում է Vatican News-ը: