41452 դիտում
09:25 04-04-2018
7 տարի անազատության մեջ անցկացրած ՀՀ քաղաքացի, 41-ամյա հրեա կինը, ով 5 անչափահաս երեխաների մայր է, օգնության կարիք ունի երեխաներին մեծացնելու համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ազգությամբ հրեա, ՀՀ քաղաքացի, 41-ամյա Ներինա Պինխասովայի կյանքը լի է եղել բազմաթիվ քրեական պատմություններով, որոնց հիմքում, սակայն, այնպիսի հանցագործություններ են եղել, որոնք նա կատարել է 5 անչափահաս երեխաների (2 աղջիկ, 3 տղա) օրվա հացը վաստակելու համար: Նա անգամ 7 տարի իր` էպիլեպսիայով հիվանդ տղայի հետ անց է կացրել քրեակատարողական հիմնարկում:
Այսօր կինը չունի անգամ ժամանակավոր բնակության կացարան: Անչափահաս երեխաները, որոնցից փոքրը 7 ամսական է, մեծը` 17 տարեկան, գտնվում են տարբեր մարդկանց տներում, իսկ ինքը գիշերում է, ուր պատահի:
Միայնակ մայրը ամուսնու կողմից ընտանիքը լքելուց հետո հայտնվել է ծանր կացության մեջ: Երեխաներին խնամելու, սնելու համար ոչ մի օգնություն չի ստանում, անգամ նպաստ:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում կինը ասաց, որ ամեն քայլի գնացել է` երեխաներին պահելու և սնելու համար, բացի մարմնավաճառությունից, խարդախությունից, գողությունից և այլն:
Նա խնդրեց բարերարներին՝ օգնել գոնե կացարան գտնելու, սննդի, 7 ամսական երեխային անհրաժեշտ պարագաներով ապահովելու հարցով:
[b]Հեռ. 094-27-79-70[/b]
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2878 դիտում
10:38 07-05-2021
2 անչափահաս երեխաների մայր Տաթևիկը բոլորիս օգնության կարիքն ունի. մենք կարող ենք փրկել նրա կյանքը