211652_close_icon
views-count19081 դիտում article-date 20:56 03-04-2018

Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին

[b]Ուշադրություն Սև ծովի շրջաններից ցուրտ մթնոլորտային ճակատի ներխուժմամբ պայմանավորված հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ։ Շիրակում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի լեռնային գոտիներում, Լոռիում սպասվող տեղումները կլինեն ձյան տեսքով, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ, բուք և ցածր հորիզոնական տեսանելիություն։ Պայմանավորված սպասվող օդերևութաբանական իրադրությամբ, վարորդներին հորդորում ենք նշված մարզերում երթևեկելիս ցուցաբերել հնարավորինս զգոնություն։ Ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը, ժամը 04։00-07։00 ընկած ժամանակահատվածում Արարատի և Արմավիրի մարզերում, Տավուշում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռնային գոտում հողի մակերևույթին կանխատեսվում է -2․․․-3 աստիճան։ Ելնելով սպասվող ջերմային ֆոնից հատկապես ջերմոցային տնտեսություններին [b]հորդորում ենք փակել ջերմոցները[/b], իսկ սածիլված դաշտերում հնարավորության դեպքում նշված ժամերին կատարել ոռոգում։[/b] [color=#CC0000]Հանրապետության տարածքում`[/color] Ապրիլի 4-ի գիշերը ողջ հանրապետությունում, 4-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, ապրիլի 3-ի երեկոյան առանձին հատվածներում սպասվում է ամպրոպ, հնարավոր է մանր կարկուտ: Ապրիլի 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ապրիլի 3-4-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը ապրիլի 4-ին կնվազի 5-6 աստիճանով, 5-8-ը նույնքան կբարձրանա: [img]http://st0.shamshyan.com/editor/0906313001522773460373188.jpg[/img] [color=#CC0000]Երևան քաղաքում՝[/color] Ապրիլի 4-ի գիշերը և առավոտյան սպասվում է անձրև և ամպրոպ: Ապրիլի 4-ի ցերեկը, 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: [img]http://st0.shamshyan.com/editor/0284510001522773471385996.jpg[/img]

Նմանատիպ նյութեր