211652_close_icon
views-count52629 դիտում article-date 13:21 03-04-2018

Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանի հսկողությամբ անցկացվեց թափուր հաստիքների համար դիմած քաղաքացիների գիտելիքների ստուգման երկրորդ փուլը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մարտի 30-ին ճանապարհային ոստիկանությունում անցկացվեց թափուր հաստիքների համար դիմած քաղաքացիների գիտելիքների ստուգման երկրորդ փուլը։ Ճանապարհային ոստիկանության հատուկ հանձնաժողովը հարցազրույցի միջոցով ստուգեց ճանապարհային ոստիկանությունում ծառայել ցանկացող 30 քաղաքացիների ոչ միայն մասնագիտական, այլև ֆիզիկական, մտավոր և այլ գիտելիքներ։ Գործընթացն անցկացվում էր թափանցիկ՝ լրագրողների ներկայությամբ։ Նաև քննության ընթացքը տեսաձայնագրվում էր։ Դրական գնահատականներ ու լավագույն արդյունքներ գրանցած քաղաքացիները ծառայության կանցնեն ճանապարհային ոստիկանությունում որպես հետաքննիչներ, ճանապարհապարեկային ծառայողներ, նաև հանրապետության սահմանային անցակետերում որպես տեսուչներ։ Նշենք, որ առաջին փուլն անցկացվեց մարտի 17-ին, որի ընթացքում համակարգչային թեստավորման միջոցով ստուգվեցին մասնակիցների տեսական գիտելիքները՝ ճանապարհային երթևեկության կանոնների վերաբերյալ: Յուրաքանչյուր մասնակից պետք է պատասխաներ 10 հարցի, ինչի համար նախատեսված էր 15 րոպե ժամանակ: Թեստերի արդյունքները մասնակիցներին ներկայացվեցին նույն պահին: Նշենք, որ ընդունելության կարգի երկու փուլերին հետևում էր ճանապարհային ոստիկանության ղեկավարությունը՝ ծառայության պետ Եգոր Կարապետյանի գլխավորությամբ։ Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 77+
77+

Նմանատիպ նյութեր