11022 դիտում
22:50 02-04-2018
Վրաստանի բարձրադիր լեռներում գտնվող հայկական գյուղում 3 անգամ են նշում Զատիկը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայ Առաքելական եկեղեցին կիրակի՝ ապրիլի 1-ին, նշեց «նոր Զատիկը»: Այդ օրը, ավանդույթի համաձայն, կրկին հիշատակվում է Քրիստոսի հարությունն ու տոնվում եկեղեցու հիմնումն ու ամրապնդումը, գրում է [url=https://jam-news.net/?p=34073&lang=hy]JAmNews[/url]-ը:
Սուրբ Զատկից հետո երկրորդ կիրակին կոչվում է Աշխարհամատրան, կամ Կանաչ կիրակի: Աշխարհամատուռ նշանակում է հայտնի մատուռ կամ եկեղեցի: Աշխարհամատուռը հիշեցնում է քրիստոնեության առաջին եկեղեցին, որը հիմնվել է Քրիստոսի առաքյալների կողմից: «Կանաչը» կապված է վերածնվող բնության և կյանքի հետ:
Այս օրվա կապակցությամբ` Վրաստանում գտնվող Գումբուրդո հայկական գյուղի պատմությունը [անվան վրացերեն տարբերակը`Կումուրդո]: Այն գտնվում է Ախալքալաքի շրջանում, Սամցխե-Ջավախեթիի լեռնային շրջանում, և այնտեղ մի զարմանալի ավանդույթ կա Զատիկի հետ կապված: Այստեղ նշում են ոչ միայն Զատկի օրը, այլև հաջորդ երեք կիրակի օրերը:
Ծիսակարգը հետևյալն է: Առավոտ շուտ կանայք և երեխաներն ուխտագնացության են գնում Կանաչ ժամ կամ Թագութա եկեղեցի: Կեսօրին Կանաչ ժամի մոտ է հավաքվում գրեթե ողջ գյուղը:
Այս տարի Կրկնակի Զատիկը գյուղում կրկնակի տոն էր. գյուղացիներն ուրախանում էին, որ այժմ գործող եկեղեցի ունեն: Նոր Սուրբ Խաչ եկեղեցին կառուցվել է Սայաթ և Խաչիկ Սահարյան եղբայրների կողմից: Այն օրհնել է Հայ Առաքելական եկեղեցու Վրացական թեմի առաջնորդ, եպիսկոպոս Վազգեն Միրզախանյանը:
Գումբուրդո գյուղն առանձնանում է Ջավախեթիի շրջանի բոլոր գյուղերից նրանով, որ այստեղ յուրաքանչյուր եկեղեցական արարողություն և ժողովրդական ավանդույթ տոնվում է մեծ ոգևորությամբ և հանդիսավորությամբ: Եկեղեցական տոները Գումբուրդոյում իսկական ժողովրդական միջոցառումներ են:
Կանաչ կիրակին գյուղի աղջիկների և տղաների համար միմյանց տեսնելու բացառիկ հնարավորություն է: Վարդուշ տատն ասում է, որ լավ է, որ երիտասարդների համար նման հնարավորություն կա. «Մեր գյուղում աղջիկները տնից դուրս չեն գալիս: Տղաները որտե՞ղ նրանց տեսնեն»:
Մինչ տղամարդիկ մատաղ են անում, կանայք սեղան են գցում, իսկ երեխաները՝ խաղեր խաղում և վազվզում գյուղով մեկ: Այստեղ երիտասարդության համար էլ է մի քիչ զրուցելու ժամանակ լինում:
Այնուհետև սկսում են տոնել և պարել ազգային, աշուղական և ժամանակակից երգերի ներքո:
Այս տարի գյուղացիներին է միացել «Վաչիան» ու «Սասուն» ազգագրական երգի և պարի համույթները:
Այստեղ մի այսպիսի ավանդույթ էլ կա: Երիտասարդ հարսների սկեսուրները երաժշտություն են պատվիրում և նրանց հրավիրում պարելու՝ փող նվիրելով (ժողովուրդը դրան շաբաշ է ասում): Երիտասարդ կանայք աչքերը չպետք է բարձրացնեն:
2017 ապրիլին՝ Զատիկի նախօրեին, գյուղում մեծ շուքով բացեցին նոր կառուցված Սուրբ Խաչ եկեղեցին։ Այն կառուցել են Սահարյան եղբայրները՝ Սայատը և Խաչիկը, իսկ օծել է՝ Հայ Առաքելական եկեղեցու Վրաստանի թեմի առաջնորդ Տեր Վազգեն Միրզախանյանը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
5834 դիտում
20:24 06-08-2016
Վրաստանի լեռներում 4 օտարերկրյա լեռնագնացներ են կորել
7838 դիտում
14:40 26-02-2017
Վրաստանի լեռներում ձնահոսքի տակ է մնացել 4 զբոսաշրջիկ
7138 դիտում
22:36 27-05-2019
Եվրասիական լուսանի զբոսանքը հայկական լեռներում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
529 դիտում
12:08 18-01-2025
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է ԵՄ անդամ երկրների 22 դեսպանի