211652_close_icon
views-count8441 դիտում article-date 13:14 02-04-2018

Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Արսենալի»՝ մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստ

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մարտ ամսվա արդյունքներով ճանաչվել է «Արսենալի» լավագույն ֆուտբոլիստ: Հայ ֆուտբոլիստը հաղթող է դարձել լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքում անցկացված հարցման արդյունքներով: Ամսվա լավագույն խաղացողի կոչման համար Մխիթարյանը գերազանցել է Մեսութ Օզիլին, Արոն Ռեմզիին և Գրանիտ Ջակային: 29-ամյա հայ ֆուտբոլիստը ամսվա լավագույն խաղացողի մրցանակը ստացավ ԱՊԼ-ի 32-րդ տուրում «Սթոք Սիթիի» հետ խաղից (3:0) առաջ: Մարտին Մխիթարյանը «Արսենալի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել էր 5 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և գոլային փոխանցման հեղինակ:

Նմանատիպ նյութեր