28822 դիտում
16:51 01-04-2018
Ոստիկանությունը Կոտայքի մարզում գործող «Ախտա» ռեստորանային համալիրի մոտից բերման է ենթարկել «Վալտեր» տիպի ատրճանակով շրջող 44-ամյա քաղաքացու
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ «Զինանոց- 2018» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում երեկ՝ մարտի 31-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վաչության (վարչության պետ Սամվել Ասատրյանի), ոստիկանության կենտրոնական բաժնի (բաժնի պետ Արամ Հովհաննիսյանի) և ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի (վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի) գլխավորությամբ քրեական հետախուզության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, Երևան-Սևան մայրուղում գործող «Ախտա» ռեստորանի մոտից ապօրինի զենք և զինամթերք կրելու կասկածանքով բերման են ենթարկվել Երևան քաղաքի Սարի Թաղի բնակիչ, 26-ամյա Ռաֆիկ Խաչատրյանը և Երևան քաղաքի Լիպկնեխտի փողոցի բնակիչ, 44-ամյա Գևորգ Խուդոյանը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Գ. Խուդոյանի մոտ հայտնաբերվել է «Վալտեր» տիպի ատրճանակ՝ լիցքավորված 4 փամփուշտով:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշով և քննիչի որոշմամբ նշանակված դատաձգաբանական փորձաքննությամբ փորձագետը տվել է եզրակացություն, համաձայն որի՝ «նշված ատրճանակը գործարանային արտադրության 6.35 մմ տ/չ «Բրաունինգ 1906» տիպի ատրճանակ է և հանդիսանում է ակոսափող հրազեն, իսկ 4 գործարանային արտադրության 6.35 մմ տ/չ փամփուշտները նախատեսված համապատասխան տրամաչափի «Բրաունինգ» տիպի ատրճանակներից և այլ տիպի ակոսափող հրազենից կրակելու համար, պիտանի են կրակելու համար և հանդիսանում են ռազմամթերք»:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Գ. Խուդոյանը ձերբակալվել է:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: