Զլաթան Իբրահիմովիչի արքայական նորամուտը ԱՄՆ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Պարզապես արքայական ստացվեց շվեդ հարձակվող Զլաթան Իբրահիմովիչի նորամուտը «Լոս-Անջելես Գելաքսիի» կազմում:
Իբրահիմովիչը «Գելաքսի» տեղափոխվեց մարտի 23-ին՝ «Մանչեսթեր Յունայթեդից»՝ մարտի 23-ին: Արդեն հաջորդ օրը նրա մարզաշապիկները MLS-ի պաշտոնական խանութներում դարձան ամենավաճառվող ապրանքը:
Մարտի 31-ին կայացավ Լոս-Անջելեսի հանրահայտ դերբին. «Գելաքսին» ընդդեմ «Լոս-Անջելեսի»: Դաշտի տերերը պարտվում էին 0:3 հաշվով: 71-րդ րոպեին խաղադաշտ մտավ Զլաթան Իբրահիմովիչը: 6 րոպե անց նա ֆանտաստիկ գոլի հեղինակ դարձավ:
Իսկ հանդիպման վերջին վայրկյաններին Իբրահիմովիչը խփեց հաղթական գոլը՝ 4:3: