Փրկարարները վատառողջ քաղաքացուն մոտեցրել են շտապօգնության մեքենային
Ապրիլի 1-ին, ժամը 04:18-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շոպրոնի փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 4 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին 4-րդ հարկի իր բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները 1942 թ. ծնված Ա. Ա.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն: