Առնոլդ Շվարցենեգերը շտապ վիրահատության է ենթարկվել Լոս Անջելեսում
Կալիֆոռնիայի նախկի նահանգապետ, հայտնի դերասան Առնոլդ Շվարցենեգերը Լոս Անջելեսում շտապ վիրահատության է ենթարկվել: Այս մասին հայտնում է TACC-ը:
Աղբյուրը մանրամասնում է, որ 70-ամյա դերասանը սրտի հետ կապված խնդիրներ է ունեցել, իսկ վիրահատությունը տևել է մի քանի ժամ:
Նշվում է, որ այս պահին Շվարցենեգերի վիճակը գնահատվում է կայուն, նա գտնվում է բժիշկների հսկողության տակ: