Rural Youth Project 2017-ի հայտարարած մրցույթում Վարդավառ միջազգային փառատոնը ճանաչվեց հաղթող:
Վարդավառ միջազգային փառատոնը Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA) ավանդական դարձած ծրագրերից է, որի սկիզբը դրվեց 2014 թվականին: Գառնիում և Գեղարդում յուրաքանչյուր տարի կազմակերպվում է ազգային տոն, որի հիմքում հայ երիտասարդության շրջանում խրախուսել ազգային սովորույթների, ծեսերի, մշակութային արժեքների պահպանումը, ինչպես նաև դրանք ճանաչելի դարձնել ներկայացնել օտարերկրյա զբոսաշրջիկներին: Փառատոնի շրջանակում համախմբվում են Հայաստանի տարբեր մարզերի, Երևանի և սփյուռքի երիտասարդներ, ինչպես նաև զբոսաշրջիկներ, ովքեր այդ օրերը նախընտրում են անցկացնել Հայաստանում:
Այս տարի ևս Երիտասարդական ակումբների դաշնությունը նախատեսում է մեծ շուքով նշել երիտասարդների սիրված տոնը՝ Վարդավառը, որը տեղի կունենա հուլիսի 8-ին Գառնիում և Գեղարդում: