211652_close_icon
views-count12313 դիտում article-date 22:58 29-03-2018

Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին

[b]Ուշադրություն Մարտի 30-ի ցերեկը հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված, հատկապես կեսօրից հետո հանրապետության ողջ տարածքում սպասվում են անձրևի տեսքով առատ տեղումներ, ամպրոպ, ամպրոպների ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ։ Անձրևները հատկապես առատ կլինեն Շիրակում, Լոռիում, Տավուշում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արարատում և Երևանում։ Մարտի 31-ի առավոտյան ժամերից անձրևներն աստիճանաբար կդադարեն, ապրիլի 1-2-ը հանրապետության ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը մարտի 30-ի ցերեկը կնվազի 5-6 աստիճանով, իսկ ապրիլի 1-2-ը նույնքանով կբարձրանա։[/b] [color=#CC0000]Հանրապետության տարածքում`[/color] Մարտի 29-ի ցերեկը, 30-31-ը ժամանակ առ ժամանակ, ապրիլի 3-ի երեկոյան ողջ հանրապետությունում սպասվում է անձրև և ամպրոպ, 30-ի ցերեկն առանձին հատվածներում՝ ինտենսիվ: Ապրիլի 1-ին, 2-ին, 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, 29-30-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը մարտի 30-ի ցերեկը կնվազի 5-6 աստիճանով, ապրիլի 1-ին, 2-ին նույնքան կբարձրանա: [img]http://st0.shamshyan.com/editor/0479423001522347719627656.jpg[/img] [color=#CC0000]Երևան քաղաքում՝[/color] Մարտի 29-ի ցերեկը, 30-31-ը ժամանակ առ ժամանակ, ապրիլի 3-ի երեկոյան սպասվում է անձրև և ամպրոպ, 30-ի ցերեկը՝ ինտենսիվ, ապրիլի 1-ին, 2-ին, 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: [img]http://st0.shamshyan.com/editor/0486600001522347728316547.jpg[/img]

Նմանատիպ նյութեր