Թեժ գծերով ստացված հեռախոսազանգերը՝ մշտական ուշադրության կենտրոնում են
Մարտի 19-25-ի ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 232 հեռախոսազանգ:
Շաբաթվա սկզբի տվյալներով դրանցից 155-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 77 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ:
Մայրաքաղաքի վարչական շրջաններում նույն ժամանակահատվածում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 71 հեռախոսազանգ, որոնցից 53-ին լուծում է տրվել, իսկ 18-ի դեպքում աշխատանքներն ընթացքում են: