211652_close_icon
views-count3817 դիտում article-date 12:05 28-03-2018

ՀՀԿ ԵԿ-ի և Կոնրադ Ադենաուեր հիմանդրամի հերթական ծրագիրը․ երիտասարդ կուսակցականները մարզերից մասնակցել են քաղաքական դասընթացի

Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի և ՀՀԿ երիտասարդական կազմակերպության համատեղ նախաձեռնությամբ անց է կացվել «Նոր քաղաքական մշակույթ» խորագիրը կրող եռօրյա ծրագիրը ՀՀԿ-ական երիտասարդների համար: Ծրագրին մասնակցել են ՀՀԿ բացառապես մարզային երիտասարդական կազմակերպությունների շուրջ 20 ներկայացուցիչներ, որոնք ծրագրում ընդգրկվելու համար անցել են նախնական ընտրություն։ Ծրագրի մեկնարկը տրվել է Ազգային Ժողովում, որտեղ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը մասնակիցներին ներկայացրել է խորհրդրանական դիվանագիտության նրբությունները ։ Երիտասարդները Արմեն Աշոտյանին հարցեր են հղել Եվրամիության հետ Հայաստանի ստորագրած Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի, ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին, հայկական խորհրդարանական պատվիրակության՝ ԱՄՆ կատարած այցի վերաբերյալ: Հաջորդիվ երիտասարդներն ունկնդրել են դասախություն՝ նվիրված Հայաստանի վրա ԵՄ-ԱՄՆ-Ռուսաստան աշխարհաքաղաքական գործընթացների ազդեցությանը, որը ներկայացրել է Սուրեն Սարգսյանը։ Ծրագրի ընթացքում դասախոսությամբ հանդես է եկել քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մարիամ Մարգարյանը, ով առանձին առաջանդրանքի միջոցով ներկայացրել է քաղաքական սոցիալականացման հիմնախնդիրները։ ՀՀԿ-ական երիտասարդներն այցելել են նաև Սահմանդրական դատարան, որտեղ նորընտիր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը ներկայացրել է սահմանդրական բարեփոխումները և դրանց դերը նոր քաղաքական մշակույթի զարգացման գործում, ինչպես նաև պատասխանել մասնակիցների հարցերին։ «Հայաստանը ԵԱՏՄ համագործակցության համատեքստում» դասախոսությունը մասնակիցներին է ներկայացրել քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։ հաջորդել է ՀՀ արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիայի մասին երիտասարդների պատմել է Ռիչարդ Կիրակոսյանը։ Ծրագրի վերջին դասախոսությունն առչվում էր Հայաստան-ԵՄ. Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին և Հայաստանի եվրոպական ինտեգրման գործընթացների խորացմանը, որը ներկայացնում էր ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Բեքարյանը։ Ծրագիրն ավարտվել է արդյունքների ամփոփմամբ և մասնակիցներին հավաստագրերի հանձնմամբ: Հայաստանի հանրապետական կուսակցությունը և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը սերտ համագործակցում են կուսակցական երիտասարդների քաղաքական կրթության համատեքստում։ Կրթական ծրագրերը նախատեսված են ՀՀԿ ԵԿ տարբեր ստորաբաժանումների անդամների համար և կրում են շարունակական բնույթ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր