2080 դիտում
12:18 20-02-2017
ՀՀԿ մարզային ԵԿ ներկայացուցիչները մասնակցել են Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից կազմակերպված եռօրյա ծրագրին
Փետրվարի 17-19-ը «Հայաթ Փլեյս» հյուրանոցում անցկացվել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի (ԿԱՀ) և ՀՀԿ երիտասարդական կազմակերպության համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված «Նոր Սահմանադրության հեռանկարներն ու մարտահրավերները 2017 թ. խորհրդարանական ընտրությունների համատեքստում» խորագրով ծրագիրը մարզերի ՀՀԿ-ական երիտասարդների համար: Ծրագրին մասնակցել են ՀՀԿ մարզային երիտասարդական կազմակերպության շուրջ 20 ներկայացուցիչներ:
Ծրագրի մեկնարկին երիտասարդներին ողջունել է ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը և կարևորել նման ծրագրերի անցկացումը հատկապես ընտրական գործընթացների շրջանում՝ դրանց շարքում առանձնացնելով Անդրանիկ Մարգարյանի անվան քաղաքական դպրոցը:
Ծրագրին ներկա են եղել նաև ԿԱՀ «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի գիտաշխատող Բենիամին Ֆրիկեն և ԿԱՀ տարածաշրջանային ծրագրի նախագծի ղեկավար Լիանա Մարուքյանը:
Թեմատիկ հատվածը մեկնարկել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի դասախոսությամբ, որը հիմնականում վերաբերել է գաղափարների և տեղեկատվության տարածմանը տեղեկատվական տարբեր աղբյուրների միջոցով: ՀՀԿ փոխնախագահը անդրադարձ է կատարել տարբեր քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերին, խոսել համացանցային քարոզարշավի, նախընտրական քարոզարշավի բովանդակության և պոպուլիզմի մասին:
Նախընտրական շտաբերում տարվող աշխատանքների մանրամասներին երիտասարդներին ծանոթացրել է ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը:
Հաջորդիվ ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դոցենտ Նվարդ Մելքոնյանը մասնակիցներին ներկայացրել է քաղաքական իմիջմեյքինգի հիմնական տարրերը, որին հաջորդել է խմբային աշխատանքներով արդյունքների ներկայացումը:
Ծրագրի եզրափակիչ օրվա ընթացքում հռետորական արվեստի հիմունքները, հանրային խոսքի և հարցազրույցների արվեստը երիտասարդներին ներկայացրել է ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀԿ «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի գործադիր ղեկավար Հայկ Մամիջանյանը:
Վերջին դասախոսությունը՝ ինֆոգրաֆիկան որպես ընտրական քարոզչական գործիք թեմայով, վարել է www.infographics.am կայքի հիմնադիր, գրաֆիկական դիզայներ, բլոգեր Սեդրակ Մկրտչյանը:
Ծրագիրն ավարտվել է արդյունքների ամփոփմամբ և մասնակիցներին հավաստագրերի հանձնմամբ:
[b]ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն
[/b]
Նմանատիպ նյութեր
1310 դիտում
16:13 20-03-2015
Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի վերապատրաստման դասընթացները` բացառապես ՀՀԿ երիտասարդների համար
763 դիտում
11:33 15-04-2015
Հանդիպում Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի և ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչների միջև
Այս բաժնից
937 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
964 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»