211652_close_icon
views-count3149 դիտում article-date 15:11 27-03-2018

ՀՀ ԱԻ նախարարն աշխատանքային այցով Քաթարում է. միջազգային օրակարգում են քաղպաշտպանության խնդիրները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը, Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության (ՔՊՄԿ, ICDO) գլխավոր քարտուղար Վլադիմիր Կուվշինովի հրավերով, մեկնել է Քաթարի մայրաքաղաք Դոհա՝ մասնակցելու մարտի 27-28-ն այնտեղ անցկացվող Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության Գլխավոր Ասամբլեայի 23-րդ նստաշրջանին: Միջոցառումն անցկացվում է Քաթարի վարչապետ և ներքին գործերի նախարար Ն.Գ. Շեյխ Աբդուլահ բին Նասեր բին Խալիֆա Ալ Թանիի հովանու ներքո: ՔՊՄԿ Գլխավոր Ասամբլեայի նստաշրջանին մասնակցում են 21 երկրի արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության պատասխանատու կառույցների բարձրաստիճան պաշտոնյաներ: Հանդիպման նպատակն է ամփոփել կազմակերպության կողմից իրականացված աշխատանքները, քննարկել ոլորտում առկա խնդիրները և նախանշել առաջիկա տարիների անելիքները: ՔՊՄԿ անդամ երկրների համար սա քաղաքացիական պաշտպանության մեխանիզմը կատարելագործելու վերաբերյալ գաղափարներ և օգտակար փորձ փոխանակելու հարթակ է: Եռօրյա միջոցառման շրջանակում տեղի արագ արձագանքման ուժերի ներգրավմամբ կանցկացվի նաև ցուցադրական դաշտային վարժանք: Հայաստանը Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպությանն անդամակցում է 1994 թվականից, և ՀՀ ԱԻ նախարարությունը տարբեր ձևաչափերով համագործակցում է կազմակերպության հետ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր