3259 դիտում
12:55 27-03-2018
Ստեղծվել է արոտավայրերի և խոտհարքների կայուն կառավարմանն ուղղված ծրագրերի համակարգման հարթակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամը գործընկեր կազմակերպություններ «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հետ համատեղ կազմակերպել էր սեմինար-քննարկում` նվիրված բնական կերհանդակների` արոտավայրերի և խոտհարքների, կառավարմանն ուղղված ծրագրերի համատեղ իրականացմանը:
Այդ նպատակով ստեղծվել է համագործակցության հարթակ, որը միտված կլինի ոլորտի շահագրգիռ գերատեսչությունների ու կազմակերպությունների համագործակցությանն ու ոլորտում առկա խնդիրների լուծման գործընթացի համակարգմանը` նպատակ ունենալով ապահովել համայնքների սոցիալ-տնտեսական զարգացումը:
Համագործակցության շրջանակում նախատեսվում է բնական կերային հանդակների կայուն կառավարման միասնական մոտեցման մշակում և կիրառում` տեղական փորձի տարածման և միջազգային փորձի տեղայնացման միջոցով:
Քննարկմանը ներկա էր նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը, որն ընդգծել է հարթակի շրջանակում ակտիվ համագործակցության կարևորությունը:
Հիմնադրամի ծրագրերի կառավարման և զարգացման տնօրեն Գեորգի Խաչատրյանն իր հերթին նշել է, որ տարբեր կառույցների կողմից նույն ոլորտում իրականացվող ծրագրերը համակարգման կարիք ունեն:
Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամը ստանձնելու է հարթակի գործունեության ընդհանուր համակարգումը, ոլորտի գործող օրենսդրության բարելավմանն ուղղված առաջարկություններով պետական քաղաքականության ձևավորումը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
762 դիտում
12:10 18-01-2023
Բազմաբնակարան շենքերի արդյունավետ կառավարմանն ուղղված օրենսդրական նախաձեռնությունն ընդունվել է
691 դիտում
18:44 07-02-2023
ՀՀ ԳԱԱ-ում ստեղծվել է գիտական և գիտատեխնոլոգիական խոշորամասշտաբ ծրագրերի մշակման հարթակ
Այս բաժնից
883 դիտում
18:21 23-11-2024
Նիկոլի ինքնահարցազրույցները գնալով էլ ավելի անորակ են դառնում՝ մեր երկրի կշռին համապատասխան․ Աշոտյան
640 դիտում
18:00 23-11-2024
ԵՄ վիզաների ազատականացման երկխոսությունը նոր շունչ կտա ՀՀ-ԵՄ համագործակցությաը․ ՆԳ նախարար