211652_close_icon
views-count2748 դիտում article-date 21:46 26-03-2018

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի հոգաբարձուներն այցելել են Սփյուռքի նախարարություն

Մարտի 26-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի («ՋԱՀ») խորհրդի նախագահ Սոս Սահակյանին, խորհրդի անդամներ, գործարար Մնացական Գասպարյանին (Մոսկվա), գործարար Աղասի Սահակյանին (Սանկտ-Պետերբուրգ), բարերար Քաջիկ Նուրիջանյանին (Երևան), գործադիր տնօրեն Աշոտ Հակոբյանին, գործադիր տնօրենի իրավական և ֆինանսական հարցերով տեղակալ Սամվել Մկոյանին: Ողջունելով հյուրերին՝ նախարարը կարևորեց նրանց ազգանվեր և հայապահպան գործունեությունը, նախանձախնդիր վերաբերմունքը Ջավախքի համայնքային, մշակութային, կրթական հարցերի լուծմանը: Նախարարը պատվոգրեր հանձնեց Աղասի Սահակյանին, Մնացական Գասպարյանին և Աշոտ Հակոբյանին՝ Սամցխե-Ջավախք և Քվեմո Քարթլի նահանգների հայ համայնքների հասարակական կյանքի զարգացման և հայ-վրացական համագործակցության սերտացմանն ուղղված ծրագրերի իրականացմանն ակտիվ մասնակցելու համար: Քննարկվեցին համայնքի առջև ծառացած խնդիրները, մարտահրավերները, անդրադարձ կատարվեց դպրոցներում նոր տեխնոլոգիական ծրագրերի ներդրման հնարավորությանը: Հյուրերը շնորհակալություն հայտնեցին արդյունավետ հանդիպման համար, նախարարին ներկայացրին իրականացրած աշխատանքները, հետագա ծրագրերը, պատրաստակամություն հայտնեցին ավելի սերտ համագործակցել Սփյուռքի նախարարության հետ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր