Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է
Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի մարտի 19-ից 23-ը Ծառայությունը ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացել է 2643 դիմում և գրություն, իսկ թեժ գիծ ծառայության կողմից ստացվել և ընթացք է տրվել 394 հեռախոսազանգի:
Նույն ժամանակահատվածում ընթացք է տրվել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին հասցեագրված 13 բողոքի:
2018 թվականի մարտի 19-ից 23-ը Ծառայության վարչական շենքի առաջին հարկում տեղակայված արագ սպասարկման գրասենյակ է այցելել և սպասարկվել 1749 քաղաքացի: