Սկրիպալը փոշմանել էր, որ երկակի գործակալ էր եղել. BBC
Մեծ Բրիտանիայի Սոլսբերի քաղաքում մարտի սկզբին թունավորման եղանակով մահացած ՌԴ նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալը փոշմանել էր, որ երկակի գործակալ էր եղել, քանի որ, ինչպես ինքն էր նշել, դա փչացրել էր իր կյանքը; Այդ մասին հայտնել է BBC-ն՝ վկայակոչելով Սկրիպալի դպրոցական ընկեր Վլադիմիր Տիմոշկովին։
Նրա խոսքով՝ Սկրիպալն իրեն համարում էր դավաճան, քանի որ երդում էր տվել ոչ թե Ռուսաստանին, այլ Խորհրդային Միությանը։
Բացի այդ, Տիմոշկոն ասել է, որ Սկրիպալը ժամանակին նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որում խնդրել է, որ իրեն ներեն և հնարավորություն տան վերադառնալ հայրենիք, որտեղ նա ցանկանում էր հանդիպել իր մոր, եղբոր և այլ հարազատների հետ։
BBC-ի փոխանցմամբ՝ Կրեմլում չեն հաստատել տեղեկությունը, որ նամակ են ստացել Սկրիպալից։