BBC-ում գողություններ են եղել
Վերջին 5 տարիների ընթացքում BBC-ի Լոնդոնի գրասենյակից անհետացել է 620 համակարգիչ, 83 iPad, 109 բջջային հեռախոս, 34 սեղանի համակարգիչ, 98 տեսախցիկ:
Աշխատակիցներից շատերն այս մասին բարձրաձայնել են ՝ հայտարարելով, որ հաստատությունում գողեր կան, որից հետո հաշվումների արդյունքում ստացվել են այդ տվյալները:
Բրիտանական լրատվամիջոցները հայտնում են, որ ընկերությունը պետք է միջոցներ ձեռնարկի շենքի ներսում բոլոր տեսակի գողությունները կանխելու համար:
Նշվում է նաև, որ 2010-2014 թ-ին անսովոր իրեր նույնպես գողացել են՝ միրգ, 2 կրակմարիչ, ցուցանակ, որի վրա գրված է եղել ՝ «Խնդրում ենք չգողանալ զուգարանի թուղթը»: