6923 դիտում
21:18 23-03-2018
Ամփոփվել են ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքի արդյունքները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մարտի 23-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրում ամփոփվել են ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմի ամենամյա օպերատիվ հավաքի արդյունքները:
Ամփոփիչ նիստին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ու ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը բարձր են գնահատել հնգօրյա հավաքին ներգրավված անձնակազմի կարողությունները մարտական գործողությունների պլանավորման, առաջադրված ուսումնական մարտական խնդիրների լուծման և որոշումների ընդունման առումով։
Ամփոփման ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարն անդրադարձել է նաև զինված ուժերի ակտիվ պահեստազորի ինստիտուտի ձևավորման աշխատանքներին և առաջիկայում նախատեսվող միջոցառումներին, հանձնարարականներ տվել «Շանթ-2018» զորավարժության կազմակերպման ու անցկացման նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ։
Մարտի 19-ից 23-ն անցկացված զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքի նպատակն էր մասնակիցներին ծանոթացնել ՀՀ արտաքին և ներքին քաղաքականության առաջնահերթություններին, զինված ուժերի զարգացման միտումներին, քննարկել պաշտպանության նախարարության և ուժային այլ կառույցների միջև փոխգործակցության հարցերը, ինչպես նաև մասնագիտական հավաք-պարապմունքների միջոցով կատարելագործել սպաների գիտելիքներն ու ունակությունները ռազմավարության, օպերատիվ արվեստի, զորքերի կառավարման բնագավառներում, ձևավորել միասնական պատկերացումներ բանակի մարտունակության և պետության պաշտպանունակության շարունակական բարձրացման հարցերում:
Հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում հավաքին ներգրավված էին նաև Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամկազմի ներկայացուցիչները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
Նմանատիպ նյութեր
1937 դիտում
20:04 29-03-2019
Ամփոփվել են զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքի արդյունքները
11323 դիտում
14:14 20-02-2017
Նախագահը հանդիպում է ունեցել ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
5477 դիտում
16:29 19-03-2018
Նախագահը հանդիպում է ունեցել ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1327 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
913 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար