18364 դիտում
20:03 23-03-2018
Opel-ի սրահից հափշտակել է բջջային հեռախոսը և գումար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Սարյան փողոցում կայանված ավտոմեքենայի սրահից գողություն կատարած անձի ինքնությունը:
2018թ. փետրվարի 23-ին հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 13:30-13:50-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, օգտվելով Երևան քաղաքի Սարյան փողոցում կայանված «Օպել» մակնիշի ավտոմեքենայի դռների բաց լինելու հանգամանքից, սրահից հափշտակել է քաղաքացու «Հուավեյ» մոդելի բջջային հեռախոսը, որի պատյանի մեջ եղել է գումար:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում:
Նախաքննության ընթացքում ստացվել են դեպքի վայրի մոտակայքում տեղակայված անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության: Տեսանյութում երևում է, թե ինչպես է մի տղամարդ մոտենում փողոցում կայանված ավտոմեքենային, ինչ-որ գործողություն կատարում և հեռանում:
Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ։
Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
[b]ՀՀ քննչական կոմիտե[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
25241 դիտում
20:56 10-10-2017
Երևանի փողոցներից մեկում կայանված մեքենայի սրահից գողացել են քաղաքացու բջջային հեռախոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
6745 դիտում
23:18 25-12-2017
Գրախանութի սրահից գողացել են քաղաքացու բջջային հեռախոսը
Այս բաժնից
757 դիտում
18:50 25-11-2024
Լեհաստանի նախագահը Հայաստանում է
541 դիտում
18:38 25-11-2024
ԵԽ ներկայացուցչի հետ քննարկվել են դատաիրավական ծառայությունների բարեփոխումները
1057 դիտում
18:26 25-11-2024
Գեղարքունիքի մարզի որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի