Կիևում հայկական մշակույթի թանգարան Է բացվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Կիևի Ռերիխի անվան հանրային գրադարանում 1 ամիս Է, ինչ գործում Է հայկական մշակույթի «Նավասարդ» թանգարան-սրահը: Պատմականորեն այնպես Է դասավորվել, որ գրադարանը երկար ժամանակ համագործակցել Է հայ համայնքի հետ, ուստի որոշում Է ընդունվել բացել հայկական մշակույթին, գրականությանն ու արվեստին նվիրված սրահ, տեղեկացնում է AnalitikaUA.net-ը։
Կիևի հայ համայնքի կանանց կոմիտեի և գրադարանի ներկայացուցիչների համատեղ ջանքերով հավաքվել են մեծ թվով գրքեր, նկարներ և հայկական մշակութային ժառանգության այլ նմուշներ: Թանգարան-սրահի բացման արարողությունը կայացել Է Մայրենի լեզվի միջազգային օրը՝ փետրվարի 21-ին Ռերիխի անվան գրադարանում, որը գտնվում Է Կիևի Երեւանյան 12 հասցեում, ինչը խորհրդանշական Է:
Միջոցառման ընթացքում ելույթ ունեցած Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը՝ Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի ղեկավարը, փոքր խաչքար Է նվիրել սրահին ու օրհնել կազմակերպիչներին ու նրանց ձեռնարկումը: