211652_close_icon
views-count7255 դիտում article-date 18:56 21-03-2018

Երևանում պատրաստվել է աշխարհի ամենաերկար գաթան՝ 40 մետր երկարությամբ

Այսօր՝ մարտի 21-ին երևանցիներն ու քաղաքի հյուրերը մասնակցեցին յուրահատուկ բաղադրատոմսով պատրաստված աշխարհի ամենաերկար գաթայի համտես-հյուրասիրությանը: 40 մետր երկարություն և 40 սմ լայնություն ունեցող աշխարհի ամենաերկար գաթան ներկայացված էր Տերյան 91 հասցեում՝ գտնվող «Պանդոկ Երևանի» դիմաց: Աշխարհի ամենամեծ գաթան կշռում էր 240 կգ: Այս հսկա գաթան կարող է հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում։

Նմանատիպ նյութեր