211652_close_icon
views-count1412 դիտում article-date 16:05 21-03-2018

Սեմինար-քննարկում՝ ՀՀ միգրացիոն օրենսդրության բարեփոխումների, ընտանիքում բռնության կանխարգելման հարցերի շուրջ

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը կազմակերպել էր սեմինար-քննարկում՝ ՀՀ միգրացիոն օրենսդրության բարեփոխումների, «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի և ՀՀ քրեական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ: Բացման խոսքով հանդես են եկել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը և աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Իդա Խաչատրյանը: Վերջինս, կարևորելով նման հանդիպումների անցկացումը, նշել է, որ սա ևս մեկ հնարավորություն է՝ գործող օրենսդրության վերաբերյալ իրազեկման բարձրացման, խնդիրների վերհանման և շահագրգիռ կողմերի միջև համագործակցության մեխանիզմերի շուրջ առաջարկների ներկայացման համար: Սեմինարին մասնակցել են նաև ՀՀ քննչական կոմիտեի, «Փիփըլ ին Նիդ» միջազգային հասարակական կազմակերպության ներկայացուցիչները, ինչպես նաև մայրաքաղաքի 12 վարչական շրջանների խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների անդամները և սոցիալական աջակցության տարածքային բաժինների աշխատակիցները:

Նմանատիպ նյութեր