211652_close_icon
views-count4980 դիտում article-date 18:27 20-03-2018

Նախագահը հրավիրել է խորհրդակցություն՝ քննարկելու 2018թ. կայանալիք պետական խոշոր միջոցառումների նախապատրաստական աշխատանքների ընթացքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ մարտի 20-ին, հերթական խորհրդակցությունն է հրավիրել՝ քննարկելու 2018 թվականին Հայաստանում կայանալիք կարևորագույն պետական խոշոր միջոցառումների՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի և դրա շրջանակներում անցկացվելիք տնտեսական ֆորումի, Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի, Երևանի հիմնադրման 2800-ամյակի հոբելյանական միջոցառումների նախապատրաստության ընթացքը, ամփոփելու վերոհիշյալ աշխատանքների իրականացման պլան-ժամանակացույցները և ավարտական տեսքի բերելու միջոցառումների կազմակերպական ծրագրերը՝ նկատի առնելով, որ դրանց անցկացմանը քիչ ժամանակ է մնացել: Խորհրդակցության ժամանակ անդրադարձ է եղել նաև ս.թ. հունվարի 26-ին Հանրապետության Նախագահի մոտ կայացած նախորդ հանդիպման ժամանակ ըստ առանձին ուղղությունների տրված հանձնարարականների կատարման ընթացքին: Զեկույցներով հանդերձ են եկել արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, կառավարության աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանը և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Նրանք ներկայացրել են Հանրապետության Նախագահի հրամանագրերով ստեղծված պետական և միջգերատեսչական հոբելյանական հանձնաժողովների գործունեության շրջանակներում մինչ այժմ իրականացված և առաջիկա ամիսներին նախատեսվող աշխատանքները՝ բովանդակային, տեխնիկական, կազմակերպական, ֆինանսատնտեսական, գեղագիտական ձևավորման և այլ ուղղություններով, որոնք քննարկվել են խորհրդակցությանը հրավիրված պատասխանատուների հետ: Զեկուցողները վստահեցրել են, որ ծրագրված աշխատանքներն ընթանում են պլան-ժամանակացույցների համաձայն և կարևորագույն պետական վերոնշյալ միջոցառումները կանցկացվեն պատշաճ մակարդակով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+

Նմանատիպ նյութեր