211652_close_icon
views-count3224 դիտում article-date 20:22 20-03-2018

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` մարտի 19-ից 20-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 19-ից 20-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 56 դեպք։ Մասնավորապես՝ յուրացման կամ վատնման 24, մարմնական վնասվածք հասցնելու 12, անձնական ունեցվածքի գողության 9, խարդախության 4, թմրամիջոցի հայտնաբերման, զենք-զինամթերքի առգրավման, դրամանենգության, խուլիգանության, պաշտոնական լիազորությունների չարաշահման, բնակարանային գողության և պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 1-ական դեպք։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։ Ընհանուր առմամբ հանձնվել է 2 միավոր զենք, որից՝ գազային 1 ատրճանակ, 1 որսորդական հրացան, 2-ական նռնակ, նռնակի պայթուցիչ և պահունակ ու տարբեր տրամաչափի 453 փամփուշտ։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 4 և կողոպուտի 2 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 12-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր