Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է պետական պաշտոնյաների սոցիալական երաշխիքների մասին օրենքը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ մարտի 20-ին, Ազգային ժողովի ընդունած օրենք է ստորագրել:
ՀՀ նախագահի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնում են, որ նախագահը ստորագրել է խորհրդարանի ընդունած «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքը: