211652_close_icon
views-count2219 դիտում article-date 13:29 20-03-2018

Սկրիպալի գործը քննարկելու են Եվրախորհրդի գագաթնաժողովում

Եվրամիության անդամ պետությունների ղեկավարների մակարդակով հանդիպմանը, որը կայանալու է հաջորդ շաբաթ, Բրյուսելում, քննարկվելու է Գերմանիայում օրեր առաջ սպանված ՌԴ նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի մահվան հանգամանքները։ Այդ մասին, ինչպես նշում է Ukrainform-ը, Վարշավայում իր լեհ գործընկեր Մատեուշ Մորավեցկու հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։ «Ես այդ թեմայով խոսել եմ Բրիտանիայի վարչապետի հետ։ Չորեքշաբթի քննարկելու ենք հարցը Եվրոպական խորհրդի գագաթնաժողովում»,-ասել է Մերկելը։ Հիշեցնենք, որ ռուս-բրիտանական հարաբերությունները չափազանց սրվել են Սկրիպալի ու նրա դստեր թունավորումից հետո։ Մոսկվան գտնում է, որ վերջիններիս սպանել են, ինչն էլ հերքում է Լոնդոնը։

Նմանատիպ նյութեր