Մայիսի 8-ին Բաքու է ժամանելու Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թյորբերն Յագլանդը
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբերն Յագլանդը մայիսի 8-ին կայցելի Ադրբեջան: Այս մասին նշված է ԵԽ մամլո ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
Յագլանդը Բաքվում կքննարկի Եվրախորհրդի և Ադրբեջանի միջև համագործակցության հեռանկարները, ինչպես նաև ԵԽ նախարարների կաբինետում Ադրբեջանի նախագահության հարցը:
ԵԽ գլխավոր քարտուղարն Ադրբեջան պետք է մեկներ ապրիլի 22-24-ին, սակայն այցը հետաձգվել էր: