Անգլիացի երգեհոնահար, կլավեսինահար և երաժշտագետ Քրիստոֆեր Ստեմբրիջը Հայաստանում է
Մարտի 21-ին՝ ժամը 20:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա բարոկկո երաժշտության համերգ՝ նվիրված Յոհան Սեբաստիան Բախի ծննդյան օրվան:
Երաժշտական երեկոյի ընթացքում իրենց մասնակցությունը կցուցաբերեն անգլիացի երգեհոնահար, կլավեսինահար և երաժշտագետ Քրիստոֆեր Ստեմբրիջը (կլավեսին), Մերի Դոլմազյանը (ալտ) և Կարինե Հովհաննիսյանը (կլավեսին):
Քրիստոֆեր Ստեմբրիջը «Նարեկացի» արվեստի միությունում ցանկալի և սպասված հյուրերից է:
2008 թվականին կլավեսիններ պատրաստող անգլիացի վարպետ Ռեյմոնդ Ռայթոնը, համերգային տեսագրություն¬ներից մեկը դիտելով, որոշում է կայացնում «Նարեկացի» արվեստի միությանը նվիրել իր կլավեսիններից մեկը, ինչի առիթով էլ Քրիստոֆեր Սթեմբրիջն այցելում է Հայաստան՝ միությունում հայ երաժիշտների հետ կլավեսինի վարպետության դասեր անցկացնելու:
Մուտքն ազատ է:
[b] «Նարեկացի» արվեստի միություն
Լրատվության և PR բաժին[/b]