5063 դիտում
20:08 16-03-2018
Ամենայն Հայոց կաթողիկոսը Կիեւում պարգևատրվել է Ուկրանիայի հայերի միության «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, ով հայրապետական այցով գտնվում է Ուկրաինայում, պարգևատրվել է Ուկրաինայի հայերի միության «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով: Այս մասին հայտնում է AnalitikaUA.net-ը:
Մարտի 16-ին Կիեւում տեղի ունեցած Ուկրաինայի հայերի միության համաժողովում տեղի է ունեցել Գարեգին 2-րդին պարգեւատրելու հանդիսավոր արարողությունը: Ուկրաինայի հայերի միության Գրիգոր Լուսավորչի շքանշանը հանձնել է միության նախագահ Վիլեն Շատվորյանը:
Հիշեցնենք, որ մարտի 16-ին Hyatt Regency Kyiv հյուրանոցի մամուլի սրահում տեղի է ունեցել Ուկրաինայի հայերի միության 2018-ի առաջին եռամսյակային համաժողովը:
Վիլեն Շատվորյանը նաև Ուկրաինայի հայերի միության «Սփյուռքի ակտիվ գործիչ» շքանշանով պարգևատրել է Կիևի միջազգային համալսարանի հիմնադիր և նախագահ Խաչատուր Խաչատուրյանին, ինչպես նաև WBA վարկածով բռնցքամարևտի աշխարհի չեմպիոն Արտյոմ Դալաքյանին:
Միջոցառումներին մասնակցել են նաեւ ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչը, Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը, Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, շրջանային հայկական համայնքների ղեկավարներ, ականավոր հասարակական գործիչներ:
Նմանատիպ նյութեր
2014 դիտում
22:51 07-12-2024
Կաթողիկոսը Վարդան Ղուկասյանին պարգևատրել է Սուրբ Եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձր շքանշանով
1273 դիտում
12:01 22-02-2016
Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Ս. Գրիգոր Լուսավորիչ» շքանշան է հանձնել Սերգեյ Սարկիսովին
Այս բաժնից
454 դիտում
18:45 29-01-2025
Ծովինար Բարսեղյանն ազատվել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի խորհրդականի պաշտոնից
427 դիտում
18:20 29-01-2025
Գործարկվելու է էլեկտրական շչակ
628 դիտում
18:07 29-01-2025
Նարեկ Մկրտչյանը Սաուդյան Արաբիայում մասնակցել է նախարարական կլոր սեղանին