211652_close_icon
views-count2725 դիտում article-date 18:45 09-05-2014

Սերժ Սարգսյանը պարգևատրվել է Արցախի Հանրապետության պետական բարձր պարգևով՝ «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով. ֆոտոշարք

Աշխատանքային այցով այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն մեկնած Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը մայրաքաղաք Ստեփանակերտում և Շուշի քաղաքում մասնակցել է Հաղթանակի տոնի 69-րդ, ԼՂՀ պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 22-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին: Հանրապետության Նախագահը, Արցախի իշխանությունների, ՀՀ կառավարական պատվիրակության անդամների և տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով ԼՂՀ ժամանած հյուրերի հետ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել՝ ծաղկեպսակ և ծաղիկներ դրել Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանին և Արցախյան ազատամարտի նահատակների շիրիմներին: Հանրապետության Նախագահը, տոնական միջոցառումների շրջանակներում այցելել է նաև Շուշի՝ ծաղկեպսակ ու ծաղիկներ դրել Տանկ-հուշարձանի պատվանդանին և սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին, մասնակցել տոնական համերգին: Տոների կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանը պարգևատրվել է Արցախի Հանրապետության պետական բարձր պարգևով՝ «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով, որը Շուշիում կայացած միջոցառման ժամանակ ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հանձնել է Հայաստանի Հանրապետության Նախագահին: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տոնական միջոցառումները շարունակվում են:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր