211652_close_icon
views-count4911 դիտում article-date 22:41 16-03-2018

Հայաստանի բնակչությունը ծերանում է. առաջիկա 7 տարիներին աճելու է թոշակառուների թիվը. հետազոտություն

Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանը հայտնել է. Հայաստանը վերածվում է ծերացող երկրի. «Երկրի ժողովրդագրական տվյալները մեզ հուշում են, որ միջինը 2500 հոգով առաջիկա 7 տարիների ընթացքում թոշակառուների թիվը միտում ունի աճելու»: Այս մասին հայտնում է [url=https://jam-news.net/?p=91709&lang=hy]JAMnews[/url]-ը: Այժմ Հայաստանում կա 446.249 թոշակառու: ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի տվյալներով ևս, Հայաստանը հայտնվել է ծերացող հասարակությունների վերին շեմին։ Հիմնադրամի կանխատեսումներով, Հայաստանը շուտով կհատի այդ շեմը. 2050 թվականին 65-ից բարձր տարիք ունեցողները կկազմեն բնակչության 22-ից 23 տոկոսը։ «Ծերացող ազգի վերածվելու գործոն է ծնելիության անկումը և, իհարկե, մեծ միգրացիան: Այն միանշանակ ազդել է, որովհետև մենք այսօր գիտենք, որ տարեկան ունենք մոտ 40.000 նեգատիվ բալանս, այսինքն՝ մեկնողների և ժամանողների տարբերություն: Եթե մենք հաշվենք վերջին 10 տարին, մոտ կես միլիոն բնակչություն ենք կորցրել: Դրա պատճառն այն է, որ մենք հիմա բնական աճի առումով սահմանագծին ենք [խոսքը գնում է մահացությունների և ծնունդների թվի տարբերության մասին]»,- իրավիճակը պարզաբանել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (UNFPA) հայաստանյան գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը: Ըստ փորձագետի, խնդրի լուծումը կախված է նրանից, թե ինչ քաղաքականություն կորդեգրի Հայաստանը, որ դիմակայի այս մարտահրավերներին: Մինչ այս 2009 թվականին պետությունն առաջին անգամ ընդունել է Հայաստանի ժողովրդագրական զարգացման ռազմավարական ծրագիր, երկրում մշակվում է որոշակի քաղաքականություն ծննդաբերությանն աջակցելու և խթանելու համար, ենթադրվում է խրախուսել երրորդ և չորրոդ երեխայի ծնունդը:

Նմանատիպ նյութեր