10660 դիտում
21:11 24-05-2017
Հայաստանի բնակչությունը ծերանում է. 60-ն անց մարդկանց պետք է ընդունենք որպես բե՞ռ, թե՞ հնարավորություն. Գարիկ Հայրապետյան. «Ազատություն»
Մինչև 2050 թ. մեր բնակչության մոտավորապես մեկ քառորդը կլինի 60-ն անց տարիքի: Այս մասին խոսել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը [url=https://www.azatutyun.am/a/28506533.html]«Ազատություն»[/url] ռադիոկայանի եթերում:
«Մեր հասարակությունը ծերացող է և բավականին արագ տեմպով ենք ծերանում: Սա նշանակում է, որ մեկ քառորդին պետք է ընդունենք որպես բեռ և վճարենք սոցիալական ապահովության համար կամ ստեղծենք ինֆրաստրուկտուրաներ, ծրագրեր, մտածենք ճկուն մոտեցումներ, որոնց միջոցով այս մարդկանց կկարողանանք ավելի երկար պահել տնտեսական գործունեության մեջ:
Պետք է ընտրենք՝ մենք այդ 60+ տարիքի մարդկանց պետք է ընդունենք որպես բե՞ռ, թե որպես հնարավորություն, որպեսզի նրանք ընդգրկված լինեն և ստեղծեն տնտեսական արժեք»,- ասել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչը:
Գարիկ Հայրապետյանի գնահատմամբ՝ 2040 թվականին Հայաստանի բնակչության թիվը 4 միլիոնի հասցնելը դժվար իրագործելի է: «Եթե կարողանանք 20 տարում գոնե 3.5 միլիոնի հասնել, դա հրաշալի ցուցանիշ կլինի Հայաստանի համար»,- ասել է նա:
Նշենք, որ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 18-ին նորընտիր Ազգային ժողովին իր ուղերձում մտահոգիչ էր համարել ժողովրդագրական վիճակը, և խնդիր դրել, որ 2040 թվականին Հայաստանի բնակչությունն առնվազն 4 միլիոն պետք է լինի:
Նմանատիպ նյութեր
4908 դիտում
22:41 16-03-2018
Հայաստանի բնակչությունը ծերանում է. առաջիկա 7 տարիներին աճելու է թոշակառուների թիվը. հետազոտություն
Այս բաժնից
790 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
817 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»