211652_close_icon
views-count3304 դիտում article-date 18:57 16-03-2018

ՍԴ նախագահի նշանակման հարցն ընդգրկված կլինի ԱԺ առաջիկա քառօրյայում. Tert.am

Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի կողմից առաջադրված Հրայր Թովմասյանի՝ ԱԺ-ի կողմից նշանակման (փակ գաղտնի քվեարկությամբ՝ ընտրություն) հարցը կլինի ԱԺ առաջիկա՝ մարտի 20-23-ի քառօրյայի օրակարգում: Նշենք, որ ԱԺ պաշտոնական կայքում հայտնվել է նման անունով նախագիծ, և ինչպես Tert.am -ին հայտնեց ԱԺ հանրային կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը, երկուշաբթի ԱԺ խորհրդի կողմից հարցը կքննարկվի և կհաստատվի: Մանրամասներն՝ [url=http://www.tert.am/am/news/2018/03/16/Hrayr-tovmasyan/2639675]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր